Հայաստան Քաղաքական 

Ցուցարարները փակել են Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկը

Այս պահին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակել են Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկը: Ինչպես քիչ առաջ հայտարարեց Փաշինյանը, այս քայլով ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնում Գավառի պետական համալսարանի ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս միանալ պայքարին:
Փաշինյանն անդրադարձավ նաև Մաշտոց-Թումանյան խաչմերուկում գիշերը տեղի ունեցած իրադարձություններին՝ կրկին հայտարարելով, որ դա բեմադրված է իշխանությունների կողմից, որպեսզի պայքարը վարկաբեկվի և հիմքեր լինեն հանրահավաքները ցրելու համար:

Նույն շարքից