Հայաստան Քաղաքական 

Ժողովրդի վրա կրակելու առիթ մենք Սերժ Սարգսյանին չենք տա. Նիկոլ Փաշինյան

«Սերժ Սարգսյանը այսօր էլ չի կարող չզգալ, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում: Նա այսօր էլ գիտի, որ իր իշխանությունը վերջանում է, բայց ժողովրդի վրա կրակելու առիթ մենք նրան չենք տա»,-այսօր՝ ապրիլի 18-ին Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների խաչմերուկում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չկա արյդո՞ք, որ Սերժ Սարգսյանը կրակելու հրաման կտա, երբ զգա, որ իր իշխանությունը վտանգված է:

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ ցուցարարներին կհաջողվի քայլ առ քայլ հասնել թավշյա հեղափոխության:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ աստիճանաբար պայքարը մաշվի, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ պայքարն ալիքաձև տարածվում է և չի մարվելու:

 

Նույն շարքից