Միջազգային Քաղաքական 

Թրամփը զայրացել է, երբ հեռուստացույցի միջոցով տեղեկացել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հեռուստացույցի միջոցով  տեղեկացել է, որ իր երկիրը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ նշելով, որ Թրամփն այդ մասին իմացել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլիին լսելուց հետո:

Նշվում է, թե ԱՄՆ նախագահը խիստ զայրացել է, որ ՄԱԿ-ում իր երկրի ներկայացուցիչը բավարար չափով տեղեկացված չէ Սպիտակ տան պլանների մասին:

Միջադեպից մեկ օր անց Թրամփի խորհրդական Լոուրեն Կադլոուն պարզաբանել է, որ Հեյլին հավանաբար ինչ-որ բան շփոթել է և առաջ է անցել դեպքերի զարգացումից:

 

Նույն շարքից