Ավելի քան 1 ժամ քաղաքապետարանի մոտ անցկացնելուց հետո ցուցարարները շարունակում են քայլերթը: Երևանի քաղաքապետարանի մոտ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Սփյուռքից նվեր ունեն՝ երկու թմբուկ, որոնք էլ այս պահին օգտագործվում են: Բացի դրանից ցուցարարները նաև ռեփ կատարում լսեցին՝ նվիրված պայքարին:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը և մյուս ցուցարարները փակել էին Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների խաչմերուկը՝ աջակցություն հայտնելով Գավառի պետական համալսարանի ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս միանալ պայքարին: