Հայաստան Քաղաքական 

Փաշինյանը հեռացավ խորհրդակցության, իսկ ցուցարարները շրջափակված են պահում նախարարությունների մուտքերը

Երևանի քաղաքապետարանի մոտից հեռանալուց հետո ցուցարարներն այս պահին գտնվում են Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Նշենք, որ այստեղ են գտնվում մի քանի այլ նախարարություններ ևս:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 1-1,5 ժամով պետք է խորհրդակցություն անցկացնի՝ կապված այսօր ժամը 19:00-ին կայանալիք հանրահավաքի հետ և որպես պատասխանատու նշանակեց Շահեն Հարությունյանին (Շանթ Հարությունյանի որդուն):
Մինչ հեռանալը Փաշինյանը հիշեցրեց, որ պայքարը խաղաղ է, պետք չէ վնասել գույք և պետք է հարգել նախարարությունների աշխատակիցներին: Նա նաև կոչ արեց շրջափակված պահել նախարարությունների մուտքերը և հանել դիմակները, քանի որ դրանց կարիքը չկա:

Նույն շարքից