Արդեն հայտնել ենք այն մասին, որ ցուցարարներն այս պահին գտնվում են արտգործնախարարության շենքի մոտ: Նիկոլ Փաշինյանն այստեղ չէ, նա խորհրդակցության է գնացել՝ կապված ժամը 19:00-ին կայանալիք հանրահավաքի հետ:
Ոստիկաններն այս պահին հատուկ գործողությունների են պատրաստվում, նրանք լրագրողներին խնդրում են հեռու կանգնել և չխանգարել: Այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նախարարությունների շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ կան: Ցուցարարները շարունակում են մնալ տեղում:
https://www.youtube.com/watch?v=OjSZHHSRX-o