Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ալեքսան Հարությունյանը և Արամ Ղարիբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ

analitik.am

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, այս մասին տեղեկացնում է e-gov.am էլեկտրոնային հարթակը:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Ալեքսան Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

Վարչապետ Սերժ Սարգսյանի մեկ այլ որոշմամբ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Արամ Ղարիբյանը:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Արամ Ղարիբյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,– ասվում է վարչապետի որոշման մեջ:

Նույն շարքից