Բարի օր Հասարակություն 

Օրինական պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համաչափ հարկադրանքի միջոցներ.Ոստիկանություն

analitik.am

Այս պահին Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցների հետ երթ է անում մայրաքաղաքի փողոցներում:
Ոստիկանությունը մասնակիցներին կոչ է անում պահպանել խաղաղ և բնականոն հավաքի ընթացքը, բացառել սադրանքներն ու հասարակական կարգի խախտումները:

Հավաքի կազմակերպիչներին հորդորում ենք դրսևորել զսպվածություն և տուրք չտալ արկածախնդրության:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապրիլի 16-ին կայացրել է հավաքը դադարեցնելու մասին որոշում, ուստի ոստիկանության օրինական պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համաչափ հարկադրանքի միջոցներ:

Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Նույն շարքից