Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես են եկել հայտարարությամբ

analitik.am

«Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք: Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը և առողջապահությունը օրենքի արդար և համաչափ կիրառման միջոցով: Կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն». այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին: Հայտարարության մեջ նաև ասվում է. «Արձանագրելով, որ «Սահմանադրական բարեփոխումների արդյունքում» Հայաստանը ապրիլի 9-ին անցում կատարեց խորհրդարանական համակարգի, իսկ արդեն ապրիլի 11-ին Ազգային ժողովը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը՝ Եվրամիությունը վստահություն է հայտնում, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն «բարեփոխումների ընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ» և պատրաստակամություն է հայտնել «շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը ի շահ քաղաքացիների»:

Նույն շարքից