Հասարակություն 

Դանիայում հայտնաբերվել է Հիտլերի առասպելական սուզանավը

Դանիայում գտնվել է սուզանավը, որով իբր Ադոլֆ Հիտլերը 1945-ին Գերմանիայից փախել էր Արգենտինա:

Այս մասին հայտնում է Daily Star-ը: Խոսքը վերաբերում է   U-3523 սուզանավին: Այն կառուցվել է նացիստական Գերմանիայում: Դանիական ծովային պատերազմի թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ ապացույցներ չկան առ այն, որ այդ սուզանավով էվակուացրել են նացիզմի լիդերներին: Չկան նաև ապացույցներ, որ սուզանավում գտնվել են արժեքավոր իրեր կամ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայտնի է միայն, որ այն խորտակվել է ուղևորների հետ միասին, ավելի ստույգ տեղեկություններ անհնար է հայտնել, քանի որ սուզանավը գտնվում է 123 մետր խորության վրա:

 

Նույն շարքից