Այս պահին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գտնվում են կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ոստիկանները փորձում են ցրել հավաքվածներին, վերջիններս դիմադրում են: Կողմերի միջև բախման արդյունքում ցուցարար աղջիկներից մեկի քթից արյուն եկավ, մի քանիսի ինքնազգացողությունն էլ վատացավ:
Փաշինյանը կոչ է անում չբանավիճել ոստիկանների հետ և բռնության չգնալ:
Այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հայտարարեց, որ ոստիկանները դեմ են բախման: Երևանի փոխոստիկանապետը Փաշինյանին կոչ արեց վերջ տալ տվյալ վայրում ակցիային՝ այն համարելով կայացած: Կողմերը նույնիսկ հասցրեցին խոսել Չալոյի մասին: Շունը գտնվում է հիվանդանոցում:
Այս պահին բախումները դադարել են:
Լարված իրավիճակ է նաև մասնաշենքի դիմացի մասում: Այստեղ փորձում են բերման ենթարկել հավաքվածներին, վերջիններս դիմադրում են: Ցուցարարներից մի քանիսը նույնիսկ մտել են ոստիկանական ավտոմեքենայի տակ: Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ցուցարարներին:
09:20
Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքը բաց է: