Հասարակություն 

Կարմիր բերետավորն անկանոն շարժման արդյունքում ծնկով հարվածել է ցուցարար աղջկա դեմքին

Ցուցարարները շարունակում են գտնվել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Շենքի մուտքը ոստիկանների հատուկ գործողությունների արդյունքում այս պահին բացված է:

Արդեն հայտնել ենք այն մասին, որ ցուցարարներին կառավարության շենքի մուտքի մոտից հեռացնելու ժամանակ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Բախման արդյունքում ցուցարար աղջիկներից մեկը քթի շրջանում վնասվածք է ստացել, արյունահոսությունը կանխելու համար ժամանեցին շտապ օգնության բժիշկներ:   Սկզբում տուժած ցուցարարն ասաց,  որ կարմիր բերետավորն իրեն հարվածելով հեռացրել է՝  ծնկով հարվածելով իր դեմքին:

Ավելի ուշ Վալերի Օսիպյանը հարցրեց, թե ինչ տարբերակիչ նշաններ կարող է ասել ցուցարարը: Ի պատասխան աղջիկը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, միտում չի եղել հարվածելու, իսկ տարբերակիչ նշան էլ չի կարող նշել: Օսիպյանն էլ նշեց, որ անկանոն շարժման արդյունքում է հարված եղել:

Նույն շարքից