Բարի օր Հասարակություն 

Բերման է ենթարկվել 20 քաղաքացի. Ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին

analitik.am

Այս պահի դրությամբ ՀՀ Ոստիկանություն  բերման է ենթարկվել 20 քաղաքացի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

Նաև հայտնվում է, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 08:00-ին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հերթական հանրահավաքը, որի նպատակն է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

 

Նույն շարքից