Բարի օր Տնտեսություն 

Հրապարակվել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկը. Այստեղ 7 հայ կա

analitik.am

Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը արդեն երրորդ անգամ գլխավորել է Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսաստանցի գործարարների ցանկը: Լիսինի կարողությունը հասնում է 19,1 միլիարդ դոլարի: Լիսինն ամենահարուստների ցանկը գլխավորել էր նաև 2010 և 2011 թվականներին:

Ցանկում երկրորդը «Северстали»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովն է՝ 18,7 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ եռյակը եզրափակում է 2017 թվականի առաջատար Լեոնիդ Միխելսոնը, ում կարողությունը հասնում է 18 միլիար դոլարի:

Ցանկում նաև հայեր են հայտնվել, մասնավորապես Սերգեյ Գալիցկին հայտնվել է ցուցակի 28-րդ հորիզոնականում, Սամվել Կարապետյանը՝ 30-րդ, Ռուբեն Վարդանյանը՝ 109-րդ. Նիկոլայ Սարկիսովը՝ 141-րդ, Սերգեյ Սարկիսովը՝ 142-րդ. Ալբերտ Ավդալյանը՝ 146-րդ, Դավիդ Յանը՝ 200-րդ:

 

 

Նույն շարքից