Բարի օր Հասարակություն 

Ցուցարարներն այս պահին հանգստանում են (թարմացվող)

analitik.am

Ցուցարարները Արշակունյաց պողոտայով իջնելիս Նիկոլ Փաշինյանի առաջարկով մտան Սուրմալու տոնավաճառ: Նրանք այստեղ աշխատողներին իրազեկում են այսօր երեկոյան կայանալիք հանրահավաքի մասին:
Փաշինյանը կոչ արեց տոնավաճառի աշխատակիցներին դուրս գալ փողոց և տեր կանգնել իրենց հաղթանակին: Ցուցարարները որոշել են փակել Սուրմալու տոնավաճառի մուտքերը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող ցուցարարներն քայլեցին դեպի   Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ: Նրանք մինչ այդ  ոստիկանների ուղեկցությամբ, միակողմանի փողոցով անցան պատվանդանը, որոշ ժամանակով փակեցին  Արշակունյաց պողոտայով: Այս պահին քայլերթը շարունակվում է: Փաշինյանը հայտարարեց, որ փակելու են Իսակովի պողոտան՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Նշենք նաև, որ Վարդենիսի դպրոցներից մեկի աշակերտները  միացել են դասադուլին, իսկ Հյուսիս-Հարավ մայրուղու  Նոր Կյանք հատվածն էլ այս պահին  ցուցարարները փակել են: Հետաքրքիր էր նաև այն, որ  Երևան Սիթի սուպերմարկետի աշխատակիցները կանգնած  հետևում էին  հանրահավաքին:

Փաշինյանը ցուցարարների հետ միասին երկկողմանի  փակեցին  Իսակովի պողոտան՝ ի նշան բողոքի, որն ուղղված է  ոստիկանական գործողությունների դեմ:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը 20 ցուցարարների բերման է  ենթարկել ոստիկանական բաժանմունքներ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները Իսակովի պողոտայով քայլերթ  իրակացրեցին  և մեքենաների միջով առաջ շարժվեցին, Արշակունյաց փակ պողոտան էլ ոստիկաններն ուժով բացեցին:

Ապա, շարունակելով  իրենց քայլերթն  Իսակովի պողոտայով , հասան Հաղթանակի կամուրջ, այնուհետև՝ Շահումյանի հրապարակ։

Հասնելով  Երևանի քաղաքապետարանի մոտ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող են նստել և հանգստանալ, բայց ցուցարարները որոշեցին չնստել Երևանի քաղաքապետարանի մոտ և քայլերթը շարունակեցին հարակից «Կոմայգի», որտեղ էլ նստեցին հանգստանալու:

 

Նույն շարքից