Բարի օր Հասարակություն 

Գնում եմ սուջուխի հարցը լուծեմ, գամ.Նիկոլ Փաշինյան

analitik.am

Փաշինյանին և ցուցարարներին թույլ չտվեցին մուտք գործել Սուրմալու տոնավաճառ: Փաշինյանը հայտարարեց, որ եկել են սուջուխ առնելու, բայց ոստիկանները չեն թողնում, որ ներս մտնեն: Օսիպյանը Փաշինյանին ասաց, որ օրենք է խախտում, ինչին ի պատասխան վերջինս ասաց՝ խախտում եմ, ձերբակալեք: Օսիպյանը հիշեցրեց Փաշինյանին, որ վերջինս պատգամավոր է, անձեռնմխելիություն ունի:

Ի վերջո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Փաշինյանը միայնակ կմտնի Սուրմալու առևտրի կենտրոն: Փաշինյանը հայտարարեց. «Գնում եմ սուջուխի հարցը լուծեմ, գամ»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը, որը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

 

Նույն շարքից