Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Կան բերման ենթարկվածներ, որոնք կարող են դատապարտվել 5-7 տարվա ազատազրկման

analitik.am

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են որևէ հանգուցալուծման, քաղաքական որևէ լուծման մասով իր կարծիքն իմանալ, խորհուրդ է տալիս կարդալ իր հոդվածը, որը հրապարակվել է ապրիլի 2-ին:

Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ դրան ավելացնելու որևէ բան չունի՝ պատասխանելով հարցին, թե կմիանա արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարին:

Մարուքյանը խոսեց նաև հանրահավաքների, երթերի ընթացքում բերման ենթարկվածների մասին՝ նշելով, որ կան մարդիկ, ովքեր կարող են 5-7 տարվա ազատազրկման դատապարտվել:

Նույն շարքից