Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նոտարի հարցի քննարկման ժամանակ փոխնախարարը բարկացրեց պատգամավորներին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, այն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

Նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ նրան, թե ով է պատասխանատվություն կրում, երբ մի նոտարը որևէ գործարք է հաստատում, իսկ դրանից հետո մեկ այլ նոտար փոփոխություններ է կատարում: Փոխնախարարն ասաց, որ տվյալ նախագծով դա չի հստակեցվում և կարծիք հայտնեց, որ փոփոխությունների համար պետք է պատասխանատվություն կրի դրանք կատարողը, իսկ մնացած մասով՝ առաջին նոտարը:

Սա դուր չեկավ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին: Վերջինս նշեց, որ փոխնախարարն իհարկել կարող է կարծիք հայտնել, սակայն օրենքում ամեն ինչ պետք է հստակ լինի, ամեն ինչ պետք է ամրագրված լինի օրենքով, ոչ թե կարծիքով:

 

Նույն շարքից