Ռուսաստանում առաջարկում են պատիժ սահմանել հղիության ընթացքում ծխող և ալկոհոլ օգտագործող կանանց համար: Համապատասխան օրինագիծը պատրաստել է պատգամավոր Վլադիմիր Պետրովը, հայտնում է Լենտան:
Ինչ վերաբերում է սահմանվող օպատժին, ապա օրինախախտները կարող են տուգանվել մինչև 4 հազար ռուբլիով, կամ ստիպված լինեն հատուկ բուժման կուրս անցնել:
Պատրաստված օրենքում նաև նշվում է, որ պատասխանատվության են ենթարկվելու նրանք, ովքեր ալկոհոլ կամ ծխախոտ կվաճաառեն հղիներին: Իսկ եթե կասկածներ կան, որ տվյալ կինը հղի է, վաճառողը պարտավոր է փաստաթղթեր պահանջել, որոնք կհաստատեն կամ կհերքեն հղիությունը: