Այսօր՝ ապրիլի 19-ին, Իրանի հարավում՝ Բուշեր նահանգում, 5,9 մագինտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թեհրանի համալսարանի Գեոֆիզիկայի ինստիտուտին:
Նշվում է, որ ստորգետյա ցնցումների օջախը գտնվում է 18 կմ խորության վրա:
IRIB-ը հայտնում է, որ այս պահին ավերվածությունների մասին տեղեկություններ չկան:
Fars-ն իր հերթին հայտնում է, որ նախնական տեղեկություններով, երկրաշարժի արդյունքում զոհեր չկան: