ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Իր շնորհավորանքում Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը նոր պաշտոնում կշարունակի աջակցել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն համագործակցությանը, ինչը համահունչ է Հայաստանի և Ռուսաստանի շահերին:
ՌԴ վարչապետը նաև հատուկ շեշտել է Սերժ Սարգսյանի դերը հայ-ռուսական բարեկամական, գործընկերային, դաշնակցական հարաբերությունների զարգացման գործում: