Հասարակություն 

Հզոր երկրաշարժ Իրանում

Այսօր վաղ առավոտյան Իրանում 5.9 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է  Anadolu Agency-ն՝ նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բուշեր շրջանում, որտեղ գտնվում է Բուշերյան ատոմակայանը: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով  ժամը 06:34-ի սահմաններում, իսկ երկրաշարժի օջախը գտնվել է 18 կմ. խորության վրա: Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ ուղիղ հինգ տարի առաջ նույն շրջանում տեղի էր ունեցել 6 բալ հզորությամբ երկրաշարժ, ատոմակայանը չէր տուժել, բայց զոհվել  էր  37 բնակիչ:

 

Նույն շարքից