Հասարակություն 

Բերման ենթարկված անձանցից որոշներն ազատ են արձակվել, այդ թվում՝ անչափահասներ

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային բոլոր խմբերը գտնվում են ՀՀ ոստիկանության բաժիններում։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, փաստաբանի և մյուս իրավունքների երաշխավորմանը: Ստուգվում են մատյանները, տեղի են ունենում առանձնազրույցներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

Այս պահի դրությամբ բերման ենթարկված անձանցից որոշներն ազատ են արձակվել, այդ թվում՝ անչափահասներ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Նույն շարքից