Հայաստան Քաղաքական 

Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ կարող է չվերանշանակվել նախարարի պաշտոնում

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ կարող է չվերանշանակվել իր պաշտոնում:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի վերոնշյալ հարցի մասով, հայտարարեց, որ քանի դեռ որոշում չի կայացվել, ամեն ինչ էլ հնարավոր է:

Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև նոր կառավարության առաջին նիստի մասին՝ նշելով, որ հավանաբար այսուհետ նիստերը ժամը 11:00-ի փոխարեն կլինեն 17:00-ին՝ հավելելով, որ այս մասով որոշումը դեռ չի կայացվել:

Ինչ վերաբերում է նիստերի դռնփակ լինելուն, արդարադատության նախարարի պաշտոնակատարն ասաց, որ նիստերից առաջ օրակարգը հրապարակվում է, իսկ նիստերից հետո էլ հանրությունը ծանուցվում է նիստում կայացված  որոշումների մասին, ուստի նիստերի դռնփակ լինելը ետքայլ չէ:

Նույն շարքից