Հասարակություն 

Կառավարությունը պատրաստվում է օրինականացնել կանեփի մշակությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով կօրինականացվի կանեփի մշակությունը: Միայն թե դա կլինի հատուկ կանեփ, որը նախատեսված է ոչ թե թմրամիջոցի, այլ թելի արտադրության համար:

Կառավարությունը սահմանելու է ազդող նյութի այն չափաքանակը, որը պետք է լինի մշակաբույսի մեջ, որպեսզի չհամարվի թմրամիջոց: Կառավարությունը կարծում է, որ դրանով զարկ կտրվի ինչպես թեթև արդյունաբերությանը, այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից