Ռուսաստանն այլևս բարոյական պարտավորություններ չունի, որոնք թույլ չեն տա զենք վաճառել Սիրիային: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Խոսքը մասնավորապես վերաբերում է С-300 համակարգեր վաճառելուն. «Մենք բարոյական պարտավորություններ ունեինք, դեռ մոտ 10 տարի առաջ մեր հայտնի գործընկերների խնդրանքով մենք խոստացել էինք դա չանել: Հիմա մենք նման բարոյական պարտավորություներ չունենք»,-ասել է Լավրովը:
Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ կապված ապրիլի 14-ին Սիրիային հարվածելու հետ, ռուսակաn կողմը քննարկելու է տարբեր տարբերակներ Սիրիայի անվտանգությունն ապահովելու համար: Լավրովի խոսքերով, քննարկվելու է նաև С-300 համակարգերի հարցը: