Հայաստան 

Մարդկանց պետք է պատարստել, ոչ թե պատերազմին, այլ խաղաղությանը․ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Россия 24 »-ին (տեսանյութ)

analitik.am

Այսօր «Россия 24 » հեռուստաընկերության ուղիղ եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում էր ռուս լրագրողի հարցերին: Նախագահ Սարգսյանը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին կրկին անգամ վերահաստատեց, որ ղարաբաղյան հակամրտությունը կարող է կարգավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:



Նախագահը հիշեցրեց, որ այն սկզբունքները, որոնք ամրագրված են Մինսկի խմբի ձևաչափում Հայստանի համար ընդունելի են, սակայն Ադրբեջանական իշխանությունները ամրագրված սկզբուքններից ոչ բոլորն են ընդունում:



«Յոթ էլեմետները միասին են և չես կարող որևէ մեկին առանձին վերաբերվես»,- ասաց Սերժ Սարգսյանը ընդգծելով,«Մարդկանց պետք է պատարստել, ոչ թե պատերազմին, այլ խաղաղությանը»:

Սերժ Սարգսյանը խոսելով սահմանի լարվածության մասին նշեց.«Մենք տեսել ենք, որ իրավիճակը լարվել է անցյալ տարվա ամառվանից: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցում, որ իրավիճակը կշարունակի մնալ այսպես, քանի դեռ «տարածքներ չի հանձնվել»:



Լեռնային Ղարաբաղը ստիպված էր անվտանգության գոտի ստեղծել, որպեսիզ ամենօրյա կրակողներից պաշտպանի մոտակա գյուղերը: Ադրբեջանի իշխանությունները չեն պահպանել, սկզբուքնները, որը մենք մնացած պետությններին առաջարկել ենք, որպես լուծում»:



Նախագահ Սարգսյանն իր խոսքն ամփոելով նշել է.«Մենք չենք վախենում կռվելուց», միևնույն ժամանակ նշելով, որ ցանկացած դեպքում մենք էլ կորուստներ կունենանք:




Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Նույն շարքից