Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը չէր կարող նման բան ասել. Պեսկովը հերքում է, որ Պուտինն ու Թրամփը խոսել են ռուս մարմնավաճառների մասին

analitik.am

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները չեն քննարկել ռուս մարմնավաճառների հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հուշերը, որոնց մեջ տեղ է գտել նաև Պուտին-Թրամփ խոսակցություններից մեկը:

«Եթե գրքում նման բան կա, ուրեմ այն առնվազն չի համապատասխանում իրականությանը: Նախագահ Թրամփը չէր կարող նման բան անել և չի ասել նախագահ Թրամփին: Մանավանդ որ Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո նրանք որևէ անգամ չեն շփվել»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ The Independent-ը փոխանցել էր, թե Քոմիի խոսքերով, Թրամփի հետ զրույցներից մեկի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում ամենագեղեցիկ մարմնավաճառներն են:

 

Նույն շարքից