Հասարակություն 

Լարված իրավիճակ՝ Արշակունյաց փողոցում. Կին վարորդը հրաժարվում է վարել մեքենան

analitik.am

Արշակունյաց փողոցում արդեն մոտ մեկ ժամ է իրավիճակը խիստ լարված է: Այստեղից արդեն մի քանի վարորդի են բերման ենթարկել մեքենան փողոցում կայանելու համար: Մեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ:

Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ, վարորդները մեկը մյուսի հետևից  կայանում են ավտոմեքենաները և հրաժարվում են վարել: Վարորդներից մեկն էլ կին էր, ով երկար ժամանակ հրաժարվում էր վարել մեքենան: Ցուցարարները ևս փորձում էին վարորդին համոզել հեռանալ՝ նշելով, որ արդեն իսկ արածը բավարար է: Ի վերջո մեքենան հեռացավ՝ 5 րոպե խաթարելով երթևեկը:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

 

Նույն շարքից