Հասարակություն 

Մաշտոցի պողոտան կաթվածահար վիճակում է

analitik.am

Այս պահին Մաշտոցի պողոտան կաթվածահար վիճակում է: Երթևեկությունն այստեղ գրեթե կանգնած է: Վարորդները հրաժարվում են վարել մեքենաները, միևնույն ժամանակ այստեղ մեծ թվով ցուցարարներ կան: Ոստիկանները փորձում են կարգավորել երթևեկությունը և բարձրախոսով հայտարարություն է տարածում:
Նշենք, որ գրեթե նույն վիճակն է նաև 15-րդ թաղամասում և Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ 16-րդ թաղամասում:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

Նույն շարքից