ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Արմենիա Հ/Ը-ին՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին.
Կարեն Կարապետյան. Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար:
Արտակ Ալեքսանյան - Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:
Կարեն Կարապետյան - Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը.ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ: Երկրորդը. ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք և պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը: Երրորդը. այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է մաքսիմալ օգտագործենք և ձևավորենք ռեգուլյար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցերև խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները և նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավորենք այդ հարթակը օգտագործել:Չորրորդը. անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս,ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս,Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավորենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը:
Արտակ Ալեքսանյան- Դուք ինքներդ պատրա՞ստ եք որևէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որևէ հարթակի, որովհետև դրա մասին ակնարկել է և առաջինը նախագահը իր հայտարարության մեջ և Դաշնակցությունը՝առաջարկելով քաղաքական երկխոսություն սկսել:
Կարեն Կարապետյան- Այո:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում