Միջազգային Քաղաքական 

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ծրագրի սառեցման մասին

Հյուսիսային Կորեան սառեցրել է հրթիռային և միջուկային փորձարկումները և հայտարարել է երկրի հյուսիսում միջուկային պալիգոնը փակելու մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Yonhap-ին:

Հարավկորեական գործակալությունը նշում է, որ այսպիսով Կիմ Չեն Ինը հաստատել է ԱՄՆ-ին տված իր խոստումը՝ կապված փորձարկումները դադարեցնելու հետ: Որոշումն ուժի մեջ է մտնում հենց այսօրվանից՝ ապրիլի 21-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ ապագա պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Հյուսիսային Կորեա, որտեղ տեղի իշխանությունների հետ քննարկել է վերոնշյալ հարցը:

Նույն շարքից