Չինաստանն առաջի անգամ Խաղաղ օվկիանոսում զորավարժանքներ է անցկացրել «Լյաոնին» ավիակիրի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը՝ փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ ճապոնական նավերն ու ինքնաթիռները Յոնագունի կղզուց 350 կմ հեռավորության վրա չինական 7 ռազմանավ են ֆիքսել, դրանց թվում է եղել նաև վերոնշյալ ավիակիրը:
Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, Չինաստանի բանակի ռազմածովային ուժերը զորավարժանքներ են անցկացրել Թայվանի ափերի մոտ, ինչը Թայվանի իշխանություններն անվանել էին դատարկ սպառնալիք: