Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը պարզաբանում է պահանջել Բրիտանիայից

Լոնդոնում ՌԴ դեսպանությունը պարզաբանում է պահանջել բրիտանական իշխանություններից կապված այն տեղեկությունների հետ, որ Սկրիպալի գործով տվյալներ են փոխանցվել մասնավոր անձանց : Այս մասին ասված է դեսպանատան պատասխանի մեջ, որը վերաբերում է գիտնական Վլադիմիր Ուգլյովի հայտարարությանը:

«Ինչպես մենք իմացանք BBC-ի հրապարակումից, նախկին խորհրդային գիտնական Ուգլյովը, ով իրեն հռչակել է Նովիչոկի ստեղծող, հայտարարել է, թե վստահ է, որ Սկրիպալին թունավորել են А-234-ով: Նա այդ եզրահանգմանը եկել է այն բանից հետո, երբ իրեն ուղարկել են տվյալներ, որոնք վերաբերում են գործին»,-ասված է հայտարարության մեջ:

Այսպիսով ՌԴ դեսպանատունը կարծիք է հայտնում, թե այս հայտարարությունն ապացուցում է, որ մասնավոր անձինք հնարավորություն են ունեցել ծանոթանալ գործին, ինչը ռուսական իշխանությունները չեն կարողանում անել արդեն մի քանի շաբաթ:

Ռուսական կողմը հիմա պահանջում է կամ հաստատել կամ հերքել ինֆորմացիան և հնարավորություն տալ ծանոթանալ փաստաթղթերին, որոնց հղում է արել վերոնշյալ գիտնականը:

 

 

Նույն շարքից