Հայաստան Քաղաքական 

Ցուցարարներն արդեն հասցրել են փակել Դավիթ Բեկի փողոցը

Այսօր առավոտյան ցուցարարներն արդեն հասցրել են փակել Նոր Նորքի Դավիթ Բեկի փողոցը: Կարճ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել է բացել փողոցը:

Այս պահին այստեղ է նաև Նիկոլ Փաշինյանը: Ցուցարարները արդեն սկսել են իրենց երթը և գործողությունները:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

Նույն շարքից