Նոր Նորքում, որտեղից ցուցարարները սկսել են այսօրվա պայքարը, իրավիճակն արդեն լարված է: Ոստիկանները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ թույլ չեն տալիս հավաքվածներին երթ իրականացնել: Օսիպյանի խոսքերով, այս մասին քաղաքացիները պետք է նախօրոք հայտարարեին: Փաշինյանն իր հերթին նշեց, որ իրենք չեն իրազեկել երթի մասին, այս երթը արվում է ի աջակցություն նրանց, որոնց մեքենաները այս գիշեր վնասվել են անհայտ անձանց կողմից: Ոստիկանները նշում են, որ անօրինական քայլերի պատճառով կարող են հեռացնել նաև Նիկոլ Փաշինյանին:
Ցուցարարներն այս պահին գտնվում են Նոր Նորքում, սկսվել են հրմշտոց, կան բերման ենթարկվածներ: Փաշինյանը հայտարարեց՝ ով ոստիկանին հարվածում է, կապ չունի ցուցարարների հետ: