Հասարակություն 

Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին և մյուսներին

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին.

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը և օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ: Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց:

Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է:

 

Նույն շարքից