Հայաստան Քաղաքական 

Գուցե իմ դեմք ձեր մոտ որոշակի գրգռվածություն է առաջացնում, բայց... Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի կարծիքով, հարցի լուծման այլ տարբերակ չկա, վարչապետ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա:

Այսօր ԵԼՔ խմբակցության պատգամավորը երթի ժամանակ լրագրողներին հետ զրույցում կոչով դիմեց ԱԱԾ տնօրենին, Ոստիկնապետին, Պաշտպանության նախարարին՝ հայտարարելով, որ ինքը վերջիններիս դաժան քննադատության է ենթարկել, բայց հիմա ուզում է, որ վերջիններս Սերժ Սարգսյանին ներկայացնեն ստեղծված իրավիճակը. «Գուցե իմ խոսքը, իմ ներկայությունը, իմ դեմք ձեր մոտ որոշակի գրգռվածություն է առաջացնում, բայց օրհասական այս պահին ես եղբայրաբար, առանց ձևի, անկեղծորեն դիմում եմ ձեզ, գնացեք Սերժ Սարգսյանին բացատրեք, որ նա պետք է հեռանա»:

Փաշինյանին խոսքերով, դա դավաճանություն չէ, դավաճանություն կլինի չասելը:

Հարցին, թե ինչ կլինի, եթե որոշում կայացվի մեկուսացնել իրեն, իսկ հրապարակը ցրել, Փաշինյանն ասաց, որ դա չի կանգնեցնելու սկսվածը:

Նույն շարքից