Հասարակություն 

Լարված իրավիճակ, վահաններով զինված ոստիկաններ՝ Մաշտոցի պողոտայում

Մաշտոց-Պուշկին փողոցների խաչմերուկում արդեն տևական ժամանակ է իրավիճակը խիստ լարված է: Հավաքված քաղաքացիները, սպասելով կանաչ լույսին, անցնում են փողոցով՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Երթևեկությունը կաթվածահար է լինում նաև որոշ վարորդների նախաձեռնությամբ, ովքեր շատ դանդաղ են վարում մեքենաները: Ավելի վաղ այստեղ մի քանի դեպք գրանցվեց, որ ավտոմեքենաներն առահասարակ կայանվեցին փողոցում, իսկ վարորդները հրաժարվեցին վարել դրանք:

Այս պահին այստեղ են գտնվում արդեն վահաններով զինված ոստիկաններ:

Նշենք, որ ցուցարարների մյուս խումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ավանից շարժվում են դեպի Երևանի Քանաքեռ-Զեյթուն:

Տեղեկություններ կան, որ դեպի Երևան ցուցարարներ են շարժվում Էջմիածինից:

Նույն շարքից