Միջազգային Քաղաքական 

Ռուսական և ամերիկյան ռազմանավերը դուրս են եկել Միջերկրական ծով

Ռուսական ռազմածովային ուժերի «Пытливый» և «Сметливый» նավերը դուրս են եկել Միջերկրական ծով: Այս մասին հայտտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ստամբուլյան ինֆորմացիոն պորտալներին, որոնք ֆիքսել են, թե ինչպես են ռուսական նավերը անցնում Բոսֆորով:

Ավելի վաղ  ՌԴ Սևծովյան նավատորմից հայտնել էին, որ ռազմական նավերը զորավարժանքներ են անցկացրել Սև ծովում:

Հավելենք, որ Միջերկրական ծովում է գտնվում նաև ամերիկյան ավիակիրների հարվածային խումբը՝ Harry Truman-ի գլխավորությամբ:

 

Նույն շարքից