Հասարակություն 

Ոտերս կուտեն սաղ. Սիլվա անունով կին վարորդը բախվեց ոստիկանների հետ և բերման ենթարկվեց

Մաշտոցի պողոտայում երթևեկությունը շարունակում է կաթվածահար վիճակում մնալ: Դա տեղի է ունենում նախ հետիոտնի նախաձեռնությամբ, ապա նաև վարորդների, ովքեր դանդաղ վարելով կամ մեքենան կայանելով կանգնեցնում են երթևեկը:
Սակայն, ինչպես երևում է, ոչ բոլոր վարորդներն են ցանկանում, որ Սերժ Սարգսյանը հեռանա: Ինչպես Ազատության հետ զրույցում նշեց կին վարորդներից մեկը, իրենք ակցիային միանում են, որպեսզի կառավարությունը տեսնի ստեղծված իրավիճակը և ինչ-որ բաներ անի փոփոխությունների համար: Վարորդի խոսքերով, Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ այսքան մարդ  է դուրս եկել փողոցը և պետք է ինչ-որ բան փոխել դեպի լավը:

Վարորդը նաև նշեց, որ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, պահանջում է դեպի լավը փոփոխություններ:

Ավելի ուշ այստեղ ավտոմեքենան կայանեց ևս մեկ կին վարորդ: Սիլվա անունով վարորդը հայտարարեց, որ չի վարելու ավտոմեքենան, Արեշում է ապրում և եթե ոստիկաններն ուզում են, կարող են մինչև Արեշ բրդել: Իսկ երբ վարորդին տեղյակ պահեցին, որ մեքենայի պետհամարանիշը պոկվել է, նա իջավ մեքենայից և սկսեց բացատրություն պահանջել: Երբ Սիլվային ասացին, որ մեքենան կտանեն տուգանային հրապարակ, նա ասաց, որ ոտքերը կուտեն: Արդյունքում Սիլվային բերման ենթարկեցին: Ոստիկանները հիմա պատրաստվում են հեռացնել նաև ավտոմեքենան, ինչին խանգարում է Սիլվայի ընկերուհին: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

 

Նույն շարքից