Քիչ առաջ ԱԺ ԵԼՔ պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ գտնվում է Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում, որտեղ բերման ենթարկվածների թիվը մեծանում է:
Պատգամավորը նշեց, որ բերման ենթարկվածների մի մասին բաց են թողնում, բայց այդ ընթացքում բերում են նորերին, ինչի արդյունքում շարժվելը դառնում է անհնար:
Տիկին Թանդիլյանը հայտնեց նաև, որ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը փորձում է հասնել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:
Պատգամավորը հավելեց, որ զարգացումների մասին պարբերար տեղեկություններ կհայտնվեն: