ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը բեռնատարով փակել է տվել Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Ազատության հետ զրույցում նա նախ հերքեց, որ ինքն է նման հրահանգ տվել, իսկ երբ լրագրողը հայտարարեց, որ ամեն ինչ նկարած ունի, վերջինս հայտարարեց, թե լավ է արել, ուրիշները փակում են, ինքն էլ է փակում:
Առաքել Մովսիսյանն այս պահին գտնվում է դեպքի վայրում և կարգադրություններով ասում, թե ով ինչ անի:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Էջմիածինից քաղաքացիները շարժվում են դեպի Երևան: Հավանաբար հենց շարժվողներին խանգարելու համար է, որ նախկին պատգամավորը փակել է ճանապարհը: