Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ բազմամարդ հանրահավաք են անցկացնում Հայաստանի երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները՝ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանեց երկրի նախագահ Արմեն Սարգսյանը:
Սարգսյանը մարդկանց բազմության միջով մոտեցավ Փաշինյանին և սկսեց զրուցել նրա հետ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացառում է բռնության գործադրումն իրենց կողմից: Արմեն Սարգսյանն էլ հարցրեց Փաշինյանին, թե արդյոք վերջինս պատրաստ է Մարիոթ հյուրանոցում բանակցություններ անցկացնել, բայց հասկանալի չէ, թե ում հետ պետք է բանակցի Փաշինյանը: Ինչպես երևաց Արմեն Սարգսյանի պատասխանից, Փաշինյանը կարծես թե համաձայնեց բանակցել՝ Սարգսյանն ասաց, որ հուսանք: Արմեն Սարգսյանը նաև ասաց, որ բոլոր լրագրողներին հրավիրել է իր մոտ: Ուժի գործադրման, վարչապետի հրաժարականի մասին և այլ հարցերին Արմեն Սարգսյանը չպատասխանեց: