Հայաստան 

Սերժ Սարգսյանի հարցազրույցը. Նա գիտի՝ ինչու է Օբաման խուսափում (տեսանյութ)

analitik.am

Սերժ Սարգսյանն Հայոց ցեղասպանության հիշատակի հուշակոթողի ֆոնին հարցազրույց է տվել մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների։



«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Թուրքիան եւ Հայաստանը ի վերջո պետք է հարաբերություններ հաստատեն միմյանց հետ։ Բայց Հայաստանը չի գնա այդ քայլին, եթե Թուրքիան նախապայմաններ է առաջադրում։ Իսկ Հայաստանը, ըստ նրա, երբեք նախապայման չի առաջադրել, նույնիսկ չի ասել ճանաչեք Հայոց ցեղասպանությունը հարաբերությունների հաստատման համար։



Գործը առաջ կգնա,երբ Թուրքիայի ղեկավարությունը նախապայմաններ չառաջադրի,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նա, մեկ այլ գործակալության հարցին պատասխանելով, նաեւ բացատրել է, թե ինչու ինքը ետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները։



Ըստ նրա ՝ իմաստ չուներ տասնամյակներով պահել փաստաթուղթ, որը ապացուցում է,որ պետություններից մեկը հրաժարվում է իր իսկ բանակցած փաստաթուղթն իրականացնելուց. «Մեր մեղքը չէ, որ այդ արձանագրությունները մնում են օդից կախված»։



Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի կողմից ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում Ցեղասպանություն բառը չօգտագործելուն, Սարգսյանն ասել է.

 

«Մենք կցանկանայինք իր ուղերձում պարոն Օբաման ասեր Ցեղասպանություն բառը, եթե չի ասել կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե նրանք՝ ԱՄՆ-ը, չեն ճանաչում Ցեղասպանությունը , պարզապես չեն ցանկանում այսօր արտաբերել այս բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան իբր թե չվիրավորվի»։



Այս հարցը տվել է թուրքական գործակալության լրագրողը։


Աղբյուրը՝ A1plus.am

Նույն շարքից