Հասարակություն 

Հենց այսօր, այս երեկոյան հրաժարական տվեք. Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին(ուղիղ)

Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, ով ասաց, որ ամեն նոր օրը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում սկսված ոչ բռնի, թավշյա հեղափոխությոնն անկասելի է և նրա հաղթանակն անխուսափելի է:

« Այսօր առավոտ , ինչպես գիտենք, քայլարշավը սկսեցինք 7-րդ մասիվից, տեղատարափ անձրևի տակ, երբ ես հասա այնտեղ, ուղղակի ապշել էի, մի քանի հարյուր մարդ արդեն այնտեղ էր: Երթը սկսելուց քիչ անց ոստիկանությունը որոշեց արգելել երթը և հայտարարություն տարածեց, թե  որոշել են ինձ բերման ենթարկել:

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ գնահատել հանրապետությունում  ստեղծված իրավիճակը: Իր իմացած Հայաստանը, իր իմացած Երևանն այլևս գոյություն չունի: Ես առանց մի գրամ կեղծիքի, եղբայրական հորդորով դիմում եմ ԱԱԾ ղեկավարին, ոստիկանության պետին, պաշտպանության նախարարին, որ գնան բացատրեն Սերժ Սարգսյանին, որ երկրում իշխանությունը փոխվել է, որ իմ ձերբակալությամբ որևէ հարց չի լուծվելու, իրավիճակն ավելի է սրվելու և այն երաշխիքները, որ իմ այստեղ լինելով գոյություն ունեն, իմ բացակայությամբ այդ երաշխքիներն արդեն գոյություն չեն ունենալու:

Պարոն Կուտոյան, պարոն Գասպարյան, Պարոն Սարգսյան, տիկին Սարգսյան,  գնացեք Սերժ Սարգսյանին բացատրեք, որ իր գնացքը գնացել է, ավելի լավ է ինքը հենց այսօր, այս երեկոյան  հրաժարական տա, որովհետև ինքը չի կարող լինել Հայաստանի վարչապետ»:

 

Նույն շարքից