Բարի օր Հասարակություն 

Փաշինյանն այն մասին, թե ինչ է խոսել Արմեն Սարգսյանի հետ

analitik.am

ՀԱնրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը  խոսեց ջարդված մեքենաների մասին՝ ասելով, որ իշխանությունը միևնույն է իրենք են, ուստի պետական բյուջեից այդ ծախսերը կհոգան:

«Փորձ մի արեք ձեր ավտոները պաշտպանել, ինչքան ուզում են, թող ջարդեն: Եթե ձեր աջ այտին ապտակեն, ձախն էլ դեմ տվեք, թող ապտակեն, բայց Սերժը պետք է հեռանա» :

Փաշինանը նաև խոսեց իր և Արմեն Սարգսյանի խոսակցության մասին.

«Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանը հայտարարություն տարածեց՝ դիմելով ինձ և պնդելով, որ պետք է անհապաղ նստել երկխոսության: Ես լրագրողների հետ զրույցում  ասացի, որ ես նախ միանձնյա չեմ կարող որոշել, իսկ երեկ երեկոյան ժողովուրդն այդ առաջարկին պատասխանը տվել ա՝ ասելով, որ ուշ ա: Հետո տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ ինձ ասելու բան ունի, ես էլ ասեցի, որ ժամը 7-ին պարոն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում: Նա եկավ,  ասաց , որ Հայաստանում իրավիճակը վտանգված ա, ես ասացի, որ այստեղ հավաքված ժողվուրդն էլ են մտահոգված Հայաստանի իրավիճակով և գիտեն, թե ինչպես պետք է փարատեն այդ մտահոգությունները՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով: Սարգսյանն ասաց, որ հիմա ի՞նչ՝  խոսելու , բանակցելու բան չկա, ես ասացի, որ պատրաստ ենք քննարկել իշխանության անցնցում փոխանցման պայմանները, մեր առաջարկած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել: Ըստ էության, նա հարցրեց, թե ինչ ֆորմատով ենք պատկերացնում այդ բանակցությունները և որտեղ, ես ասացի, որ  քանի որ դուք այս կոնֆլիկտի մաս չեք Ձեզ հրավիրեցի այստեղ, բայց Սերժ Սարգսյանի պարագայում նրան չեմ կարող Հանրապետության հրապարակ հրավիրել, քանի որ վստահ չեմ, որ այստեղ կկարողանամ իրավիճակը պահել: Նման բանակցություն չի կարող տեղի ունենալ նաև կառավարության որևէ շենքում, ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ երրորդ, չեզոք վայրում, ասենք, Մարիոթ հյուրանոցում կամ որևէ այլ հյուրանոցում: Ես ասացի, որ մեր բանակցության միակ թեման լինելու է Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունն անցնցում փոխանցման թեման, ուրիշ թեմա չի կարող լինել օրակարգային»:

Փաշինյանը նաև ուզեց, որ հավաքված մարդիկ իրեն լիազորեն վերոնշյալ թեմայով բանակցություններ վարելու համար:

Նույն շարքից