Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը` վաղը ժամը 10։00–ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։
Այդ մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ–ում վերջին ակցիաների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը։
«Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը, և վաղը առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում կայանալու են իմ և Սերժ Սարգսյանի բանակցությունները` Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ հանդիպումով պայմանավորված` վաղը Էրեբունի համայնքում նախատեսված ակցիաները հետաձգվում են և 11։00–ի փոխարեն կկայանա 12։30–ին։