Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ձեզ ենք ներկայացնում կողմերի երկխոսությունը՝ ամբողջությամբ.
Սերժ Սաարգսյան- Ուրախ ենք, որ արձագանքեցիք խոսելու իմ բազմաթիվ կոչերին: Թեև ես լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այդուհանդերձ ուրախ եմ:
Նիկոլ Փաշինյան- Արմեն Սարսգսյանի հետ հանդիպմանը հստակ ասել եմ, որ վարչապետի հետ երկխոսություն չի լինելու, այլ խոսվելու է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանների և իշխանության խաղաղ անցման փոխանցման պայմանների մասին:
Սերժ Սարգսյան- Դա երկխոսություն չէ, բանակցություններ չեն, դա ուլտիմատում է պետությանը, շանտաժ է օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դասեր չեք քաղել մարտի 1-ից և եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է Ձեզ ևս մեկ անգամ խորհուրդ տալ գալ օրինական դաշտ և տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: ԸՆտրեք:
Նիկոլ Փաշինյան- Ուզում եմ հստակ լինել: Մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել և չի համարձակվելու սպառնալիքներով խոսել: Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը, այն այնպիսին չէ, ինչպիսին Դուք գիտեք: Իրավիճակը ՀՀ-ում փոխվել է: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են, ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը:
Սերժ Սարգսյան- Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունն իրավունք չունի խոսելու: Եվ ես այլևս ցանկությու չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջները չեք կատարում, ցտեսություն: Պարոնայք լրագրողներ կարող եք ինքներդ հետևություններ անել:
Բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, թե սա ևս մեկ ապացույց էր, որ ՀՀ վարչապետը լավ չի տիրապետում ՀՀ-ում ստեղծված իրավիճակին: Փաշինյանը կոչ արեց շարունակել պայքարը՝ նոր թափով և կրկնապատկելով ծավալները: Պատգամավորը նաև ասաց, որ պայքարը պետք է շարունակվի ոչ բռնի եղանակով:
Հավելենք, որ այսօրվա երթը սկսվելու է Էրեբունիից, ինչի մասին հայտարարվել է ապրիլի 21-ին: