Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին.
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ)ուշադրությամբ հետևում է Հայաստանի տարածքում ընթացողիրադարձություններին ու ցույցերին: Սփյուռքը խորըմտահոգությամբ ականատես է դառնում կատարվող դեպքերին:
Մենք կողմնակից ենք քաղաքացիների ազատ խոսքի ու խաղաղհանրահավաքներ անցկացնելու իրավունքին: Այդ արժեքները հիմքնեն կազմում ժողովրդավարության ու ժողովրդավար ազգերիկառուցման գործընթացին: Չնայած, որ խորապես մտահոգիչ է այդդժգոհության ուժգնությունը, այդուհանդերձ մենք քաջալերված ենքցուցաբերված քաղաքացիական հանձնառության բարձր ոգով,հատկապես ազգի երիտասարդության կողմից:
Հայաստանն իրականացնում է նախագահականիցխորհրդարանական հանրապետության համակարգի անցմանգործընթացը, որի նպատակն է Հայաստանի քաղաքացիներինհնարավորություն ընձեռել առավելագույն չափով իրենցմասնակցությունը բերելու երկրին առնչվող որոշումների կայացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի ներքին թե արտաքին լուրջմարտահրավերները՝ ՀԲԸՄ-ն կոչ է անում մասնակից կողմերինձեռնարկել արդյունավետ երկխոսություն` բաց քննարկումներովսերտելու ամբողջ հայությունը հուզող հարցերն ու կառուցողականոգով հասնելու լուծումների:
Միասնական ջանքերով միայն մեզ կհաջողվի հաղթահարել մերժողովրդի դեմ ծառացած մարտահրավերները:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ)սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկականկազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ումարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկականինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդգործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայերառնչվում են միության ծրագրերին: ՀԲԸՄ ծրագրերի վերաբերյալհավելյալ տեղեկությունների համար այցելեք www.agbu.org